Գործարքի անվավերություն

Հայցի առարկան և հոնորարի չափը

  • վիճահարույց գործարքներն անվավեր ճանաչելը, ներառյալ՝

ա) էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքները,

բ) խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի իներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքները,

գ) իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքները,

դ) սահմանափակ գործունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը,

ե) այլ հիմքով կնքված գործարքները

– սկսած 500․000 ՀՀ դրամից, ինչպես նաև՝ եթե անվավերության հետևանքների կիրառման ածանցյալ պահանջը՝

ա) գումար բռնագանձելուն է վերաբերվում, ապա նաև բռնագանձվող գումարի 5%-ի չափով, կամ

բ) ոչ գույքային պահանջին է վերաբերվում, ապա նաև 200․000 ՀՀ դրամի չափով։

  • առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելը, ներառյալ՝

ա) կեղծ և շինծու գործարքների,

բ) անգործունակ անձի կողմից կնքված գործարքի,

գ) նոտարական ձևը չպահպանելու վերաբերյալ գործարքների,

դ) պետական գրանցման պահանջը չպահպանելու վերաբերյալ գործարքների,

ե) այլ հիմքով կնքված գործարքների

– սկսած 500․000 ՀՀ դրամից, ինչպես նաև՝ եթե անվավերության հետևանքների կիրառման ածանցյալ պահանջը՝

ա) գումար բռնագանձելուն է վերաբերվում, ապա նաև բռնագանձվող գումարի 5%-ի չափով

բ) ոչ գույքային պահանջին է վերաբերվում, ապա նաև 200․000 ՀՀ դրամի չափով։

  • գործարքը վավեր ճանաչելը – սկսած 200․000 ՀՀ դրամից։

Ունե՞ս դատական վեճ։

Անհրաժե՞շտ է․

  1. իրավաբանական խորհրդատվություն,
  2. դատական ներկայացուցչություն,
  3. դատավարական փաստաթղթերի կազմում։

Զանգիր +374 41 71 19 79